Monday, February 6, 2012

Ազգս լրիվ է գժվել


Երկու շաբաթ առաջ փողոցում հանդիպեցի թերթ վաճառող մի աղջիկ երեխայի: Կլոր փայլուն աչքերով, ժպտերես և այնքան մարդամոտ: Այնքան ինձ հետաքրքրեց նա, որ որոշեցի նրա մասին հոդված գրել: Սկզբում թույլտվություն հարցրեցի նրա հայրիկից, ով երևի իրենց տան միակ մի գրամ ինտելեկտ ունեցողն է: Նա համաձայնեց, ոգևորվեց և ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի այդ կապակցությամբ: Աշխատանքիս բերումով ձգձգվեց աղջկա հետ հարցրազրույցը: 
Հետո ամեն օր գնում էի հրապարակ ամենաքիչը 2 ժամ սպասում, որ հանդիպեմ նրանց, սակայն այդպես էլ չէի հանդիպում: Մի օր շտապում էի աշխատանքի, հանդիպեցի հոր և աղջկա: Բացատրեցի, որ հիմա զբաղված եմ, հետո կխոսեմ նրան հետ, իսկ նրանք հրավիրեցին իրենց տուն, որպեսզի տանը անցկացնեմ հարցազրույցս և պատրաստեմ հոդված: Աղջիկն էլ խոսակցության յուրաքանչյուր երկրորդ վարկյանին հարցնում էր, որ հավաստիանար, որ գնալու եմ:
Այսօր՝ պայմանավորված ժամին գնացի: Վա
¯յ այդ գնալս…
Դուռը թաքելուցս հետո դռան շեմին հայտնվեց մազերը գզգզված, հնամաշ շորերով մի կին: Տան տիկինն էր՝ աղջկա մայրը: Տան խոնավության և աղտոտվածության հոտը միանգամից քթից խփեց: Երբ պատմեցի, թե ինչու եմ եկել, որ ունեմ պայմանավորվածություն և այլն, նա քաշեց թևիցս և մտցրեց իրենց բնակարան, որտեղ այնպես թափթփված էր, որ հազիվ կարողացա մի մաքուր տեղ գտնել և կանգնել: Շորերը լցված էին իրար վրա մի տեղում: Մի սենյակից մյուսը անցնելու համար երեխաները օգտագործում էին Մաուգլիի հնարքները: Պատերը մրոտված էին, իսկ տան գարշոհոտի մասին արդեն ասացի:
Նա չէր լսում, թե ես ինչ եմ ասում, միայն գոռում էր: Անկեղծորեն այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ասում: Բայց յուրաքանչյուր 2-րդ բառը դա. «մարդս կուզե խայտառակ էնէ ընձի, կուզե ընպես էնէ, որ սաղ իմանան օր ինքը փող կմուրա, կուզե ցույց տա սաղին, օր երեխեքը թքած ունին վրես»: Ես միայն ասում էի, թե չի ուզում, որպես ծնող դեմ է, ուրեմն ոչինչ էլ չեմ անի: Ինչքան ուզում էի բացատրեի, միևնույն է, նա չէր հասկանում: Բայց «ամենահետաքրքիրը» եղավ այն ժամանակ, երբ հարևաններին կանչեց իրենց բակի հրապարակ: Մի կերպ հարևանները կարողացան համոզել, որ ինձ բաց թողնի, սակայն նա որոշեց ճանապարհել ինձ: Ճանապարհին ինչ-որ հեռախոսի համարներ էր տալիս, ասում էր զանգի իմ կենսագրականից տեղեկացի: Հետո կրկնում էր, որ եթե մի բան իմանամ կամ գրեմ իր ընտանիքի մասին ինձ դատի կտա: Որոշեց զանգել, բոլոր շաբաթաթերերին և հեռուստաընկերություններին, որպեսզի իր բողոքն արտահայտի այս կապակցությամբ: Երկար-բարակ չպատմեմ, մի կերպ ազատվեցի նրա «ճանկերից»: Քայլում էի տուն, երբ նրա որդին վազելով հասավ ինձ և խնդրեց, որ վաղը ժամը 2-ին գնամ իրենց տուն: Մերժումիցս հետո նկատեցի, թե ինչպես մայր և որդի ուշադիր հետևում են ինձ՝ իմանալու, թե որտեղ եմ ապրում: Փրկության հասավ Շառիկը՝ իմ շունը: Ումից վախեցած հետ դարձան:
Մնում է ինձ միայն աղոթել, որ ազգս գժության ճանապարհից շեղվի:

5 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
    Replies
    1. Քո Շառիկն այս պատմության միակ լուսավոր կետն է))))

      Delete
  2. հաաաա :D
    Եվ հեռվից, երբ վախն ու սարսափը գլուխ էին հանել, երբ փրկության ելք չկար, հայտնվեց նա՝ Շառիկը: Բրդոդ մազերի միջից դուրս արձակվեցին նրա հրեշտակի թևերը և նա փրկեց իր տիրոջը: Ֆիլմի վերջում պարզ դարձավ, որ նրան Աստված էր ուղարկել երկիր՝ Անիին պաշտպանելու համար:
    THE END :D

    ReplyDelete
  3. Անի ջան, բա քեզ պետք էր էդ հարցազրույցը...

    ReplyDelete
  4. Էտ ասա Շողեր ջան :D :D :D

    ReplyDelete