Առաջին անգամ որոշեցի այցելել Գյումրիի պոլիկլինիկաներից մեկը: Իհարկե հանդիպեցի ժամերով իրենց բժիշկներին սպասող մարդկանց, այնքան ցուրտ էր միջանցքներում, որ նույնիսկ աշխատակազմը իրենց վերարկուներով էին շրջում, իսկ երեխաները սառած ձեռքերով սպասում են, թե երբ են վերջապես դուրս գալու այդ շենքից: Ես էլ որոշեցի հերթի մեջ կանգնել և սպասել, թե երբ է գալու բժիշկը, դռան վրա փակցված էր, որ նա գալու է ժամը 13:00-ին և գնալու է 16:00-ին: Մարդիկ ժամը 12:00-ից եկել հերթ էին պահել, որ բժշկի գալուն պես, իրենք կարողանան ստուգվել: Սակայն 13:45 էր և դեռ բժիշկը չկար, նույնիսկ սպասողներից մեկն ասաց «Քուր ջան իրենց հավեսով է գուզեն գուկան, գուզեն չէ»: Անբարեկարգ շենքը, կեղտոտ սանհանգույցը միանգամից ինձ դուրս մղեցին այնտեղից:
Շատերս ընտանեկան բժիշկ ասելով հասկանում ենք` ընտանիքին ընկեր, ով միշտ օգնելու է, երբ որևէ ընտանիքի անդամ իրեն վատառողջ է զգում: Լսել ենք նաև բարեխիղճ և նվիրված բժիշկների մասին, սակայն շատ քչերն են: Վերջապես ե՟րբ են պատկան մարմինները ուշադրությունները սևեռելու այս կառույցներին և ո՟վ է վերահսկելու, որ մեր հարկերից առաջացած բյուջեից աշխատավարձ ստացող առողջապահության առաջնային պահպանման կենտրոնները կատարեն իրենց աշխատանքը բարեխղճորեն:
Ստորև ներկայացնում եմ որոշ հատվածներ Գյումրիի պոլիկլինիկներից մեկում կատարած իմ այցելությունից:

իհարկե,բարդ հարց է:Ուրախ եմ,որ դեռևս կան մարդիկ,ովքեր ուղտի ականջում չեն քնել:Ողջունելի է:)
ReplyDelete